Վոյաջեր
Վոյաջեր
Աւտոմատ միջմոլորակային կայան։

Մուչաչո, մեքսիկական արագ սնունդ

Մուչաչո, մեքսիկական արագ սնունդ

«Մուչաչո» մեքսիկական արագ սննդի կէտը գտնւում է Երեւանի Թումանեան փողոցի 19/36 հասցէում՝ «Կարաս»֊ի հարեւանութեամբ։ Ունի ինչպէս բացօդեայ, այնպէս էլ փակ սրահներ։

Առաջին բանը որ անմիջապէս գրաւում է յաճախորդի ուշադրութիւնը, իւրայատուկ, վառվռուն գոյներով տարածքի նախագիծն է։ Առաջին հայեացքից տպաւորութիւն է ստեղծւում, կարծես անցնում ես ԱՄՆ֊Մեքսիկայ սահմանը։ Ասֆալտապատ մայրուղի, փշոտ մետաղալարեր, Թրամփի կառուցած պատը իր քաղաքական գրաֆիտիով։ Այս ամէնը հնչող մեքսիկական փոփ երաժշտութեան հետ, ստեղծում է ամբողջական միջավայր, որտեղ երբեմն կարող ես մոռանալ որ Մեքսիկայում չես գտնւում։

Համաձայն ճաշացանկի, ուտեստների գները տատանւում են մօտ 600-2000 դրամի սահմանում, ինչը «Կակտուս» ռեստորանի հետ համեմատած, էժան է։ Ճաշացանկը բազմազան է եւ ընդգրկում է տարբեր կծուութեան աստիճանի մեքսիկական, ամերիկեան, կանադական մսային ինչպէս նաեւ վեգան ուտեստներ։ Սնունդը հիմնականում պատրաստ է լինում մինչեւ 5 րոպէ։

Ուտեստներից յատկապէս հաւանել եմ եւ խորհուրդ եմ տալիս Նաչոսը, որի հիմնական բաղադրատոմսը կարտոֆիլի չիփսերն են։

երրորդ նկար

Սպասարկումը գնահատում եմ գերազանց։ Այստեղ ինձ հետ մի փոքր միջադէպ էր տեղի ունեցել, ես պատուիրել էի Փութին, բայց ինձ սխալմամբ տուել էին Կուեսադիլայ, արդիւնքում վերջինը համարուեց հիւրասիրութիւն իսկ Փութինն առաջարկեցին հետս տանել։

Հաստատութիւնում կարծես նաեւ տրամադրւում են ալկոհոլային խմիչքներ, տեկիլլայ, բայց սրա մասին աւելի լաւ է ճշտել տեղում։

Յօդուածի լուսանկարները վերցուած են Սոնա Մուրադեանի ներքին դիզայնի պորտֆոլիոյից։

Մուչաչոյի կայքը,
Աշխատանքային ժամեր՝ 10:00 AM - 4:00 AM,
Հեռախօսահամար՝ (011) 808880

երկրորդ նկար

Իմ գնահատումը՝

մեկնաբանութիւններն օժանդակուած են Disqus-ով